ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը կարծում է, որ նորագույն տեխնոլոգիաների ներմուծումը ֆուտբոլ անհրաժեշտություն է:
«Ես կողմ եմ, որպեսզի նորագույն տեխնոլոգիաները ներմուծվեն ֆուտբոլ: Ամբողջ աշխարհն է համաձայն ինձ հետ: Դրական են արտահայտվել ազգային ֆեդերացիաները, մրցավարները, ֆուտբոլիստները:
Կա միայն մեկ մարդ, ով դեմ է դրան. դա ՖԻՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին է: Կրկնում եմ՝ դեմ է ոչ թե ՈւԵՖԱ-ն, այլ նրա նախագահը: Հուսով եմ՝ նա կմտափոխվի»,- հայտարարել է Բլատերը:



































