Գերմանիայի Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Շալկե»-ն 0:3 հաշվով պարտվեց «Նյուրնբերգ»-ին, որից հետո դարպասապահ Տիմո Հիլդեբրանդը դարձավ երկրպագուների ամենաատելի խաղացողը թիմի կազմում:
Այդ խաղից հետո Հիլդեբրանդը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել Facebook-ի իր էջում, իսկ օգտատրերից մեկը նրանից պահանջել է ինքնասպանություն գործել. «Ինքնասպանություն գործիր: Չէ՞ որ դու ոչինչ չես կարողանում անել»:
Հիշեցնենք, որ «Շալկե»-ն զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ 26 միավորով:








































