Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն գովեստի խոսքեր է հղել իր թիմակցի՝ Ռոբերտ Լևանդովսկու հասցեին: Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նշեց, որ ուրախ է Լևանդովսկու թիմակիցը լինելու համար:
«Լևանդովսկին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա շատ արդյունավետ մրցաշրջան է անցկացնում, որը ևս վկայում է այդ մասին: Երջանիկ եմ, որ նրա թիմակիցն եմ»,- Գյոտցեի խոսքերը մեջբերում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ Բունդեսլիգայի 26-րդ տուրից հետո Լևանդովսկին իր ակտիվում ունի խփած 19 գոլ:







































