«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դարպասապահ Դավիդ դե Խեային 2 օրով տեղափոխել է երկրորդ թիմ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային երկու տուրերում Դե Խեան հայտավորված չի եղել, մեկնարկային կազմում եղել է արգենտինացի դարպասապահ Սերխի Ռոմերոն: Պահեստայինների նստարանին եղել է Սեմ Ջոնսոնը:
Վան Գալն ավելի վաղ հայտարարել է, որ Դե Խեան անձամբ է հրաժարվել մասնակցել «Տոտենհեմ»-ի ու «Ասթոն Վիլա»-ի հետ խաղերին:
Հիշեցնենք, որ Դե Խեան մարզական կարիերան կարող է շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում, որն ակտիվորեն հետաքրքրվում է նրա ծառայություններով:









































