Այսօր՝ օգոստոսի 15-ին Գերմանիայի առաջնության հերթական մրցաշրջանի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կընդունի Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ին:
Դորտմունդյան ակումբի նախնական մեկնարկային կազմը հետևյալն է. Բյուրկի, Հյումելս, Պապաստատոպուլոս, Պիշչեկ, Շմելցեր, Մխիթարյան, Ռոյս, Կաստրո, Վայգլ, Գյունդողան, Օբամեյանգ:
Խաղից առաջ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վիճակագրական ուշագրավ փաստեր:
Դորտմունդի «Բորուսիա»-ն 8 անգամ հաղթել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ սեփական հարկի տակ անցկացրած 9 հանդիպումներում:
Դորտմունդցիները հաղթանակ են տարել Բունդեսլիգայի շրջանակներում սեփական հարկի տակ անցկացրած վերջին 4 խաղերում:
Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն հաղթել է Բունդեսլիգայի շրջանակներում անցկացրած վերջին 7 արտագնա հանդիպումներում:








































