Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը չի կասկածում, որ թիմի ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կկարողանա հաջողության հասնել: Այդ մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
Հյոնեսը միաժամանակ նշել է նաև տիտղոսների նվաճման կարևորությունը:
«Գվարդիոլայի առջև պարզ խնդիր է դրված. նա պետք է հաղթանակներ տանի բոլոր հանդիպումներում: Եթե նա կարողանա նման արդյունք գրանցել, ապա խոսակցության թեմա պարզապես չի լինի: Միանգամայն վստահ եմ, որ Գվարդիոլան իրեն հարմարավետ կզգա «Բավարիա»-ում և երաշխավորում եմ, որ խնդիրներ չեն առաջանա: Մենք համախոհներ ենք»,- հայտարարել է Հյոնեսը:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը գերմանական գրանդը կգլխավորի հաջորդ մրցաշրջանում՝ այդ պաշտոնում փոխարինելով Յուպ Հայնկեսին:








































