«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ չի ափսոսում «Լիվերպուլ»-ից հեռանալու մասին:
««Լիվերպուլ»-ից հեռանալս ճիշտ որոշում էր: Ես ցանկանում էի տիտղոսներ նվաճել, երբ «Բարսելոնա» տեղափոխվեցի: Ընտանիքս աջակցեց ինձ՝ ցանկանալով ապրել Կատալոնիայում:
Անչափ երջանիկ եմ «Կամպ Նոու»-ում: Հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ակումբի կազմում»,- Sport360-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը:










































