Մադրիդի «Ռեալ»-ի պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն շնորհավորել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին Իսպանիայի 2011/12 թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը ստանալու կապակցությամբ: Այդ մասին հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:
«Հիանում եմ Ռոնալդուի ցուցադրած խաղով, քանի որ նա հանճարեղ ֆուտբոլիստ է: Նա թիմային խաղ է ցուցադրում: Ես և «արքայական ակումբ»-ի երկրպագուներն ուրախ ենք, որ Ռոնալդուն պաշպանում է «Ռեալ»-ի գույները»,- հայտարարել է դի Ստեֆանոն:
Հիշեցնենք, որ լավագույն մարզչի տիտղոսը բաժին է հասել «բլանկոսներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, սակայն մրցանակաբաշխության արարողության ժամանակ վերջինս ներկա չի եղել և նրա փոխարեն մրցանակը ստացել է «Ռեալ»-ի՝ հասարակության հետ կապերի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն:



































