Wednesday, 15 05 2024
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում

Ազգային ո՞ր փոքրամասնությունները պետք է ներկայացված լինեն Ազգային ժողովում

Սահմանադրական փոփոխությունների հրապարակված նախագծում, ի թիվս այլ նորարարությունների, սահմանված է, որ «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»: Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն էլ անցած շաբաթ ասուլիսի ժամանակ կարծիք էր հայտնել, որ խորհրդարանում փոքրամասնություններին պատգամավորական չորս տեղ կհատկացվի: Հ. Թովմասյանը վկայակոչել էր Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան:

Մինչդեռ Հայաստանում կան չորսից ավելի ազգերի ներկայացուցիչներ: Այս դեպքում ի՞նչ սկզբունքով պետք է ընտրվի, թե որ փոքրամասնության ներկայացուցիչը ԱԺ-ում կարող է մանդատ ունենալ: Այս խնդիրների շուրջ զրուցեցինք եզդի համայնքի ներկայացուցիչ, Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս, Դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ Ռուստամ Մախմուդյանի հետ: Վերջինս, հիշեցնենք, ընդգրկված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում: Մոտ մեկ տարի առաջ այդ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) հրաժարական տվեց, և ըստ ցուցակի՝ պատգամավոր պետք է լիներ Ռ. Մախմուդյանը, բայց այն ժամանակ այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դա թույլ չտվեց: Ռ. Մախմուդյանն այժմ ընդգրկված է դատավորների թեկնածուների ցուցակում և մոտ ժամանակներս նշանակվելու է վարչական դատարանի դատավոր:

– Պարոն Մախմուդյան, ինչպե՞ս եք պատկերացնում սահմանադրական փոփոխությունների այս դրույթի կիրառումը: Ձեր կարծիքով՝ ո՞ր ազգային փոքրամասնությունները կարող են ներկայացուցիչ ունենալ ԱԺ-ում, և ինչպե՞ս պետք է ընտրվի նա:

– Միգուցե տրամաբանությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություններից ովքեր են ավելի մեծաքանակ: Մարդահամարի տվյալների համաձայն՝ մեր համայնքի ժողովրդի մի մասն ասում է, թե ինքն ամբողջությամբ եզդի է կամ ամբողջությամբ քուրդ է: Եվ արդյունքում եզդի ներկայացողների թվաքանակը գերազանցել է քուրդ ասողների թվաքանակին: Իսկ մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում հայերից հետո թվաքանակով առաջինը եզդիներն են, հետո՝ հույները, ասորիները և ռուսները: Իհարկե, հրեաներ, վրացիներ կամ այլ ազգի ներկայացուցիչներ նույնպես ապրում են Հայաստանում, բայց մարդահամարի տվյալներով՝ թվաքանակով առաջին չորսը այս ազգություններն են: Հայաստանում ազգային փոքրամասնությունների թվաքանակը կազմում է բնակչության 3-4 տոկոսը: Եվ եթե մենք ընդունում ենք, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ԱԺ-ն պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր, հետևաբար այդ պայմաններում փոքրամասնությունները խորհրդարանում ունենում են երեք-չորս ներկայացուցիչ: Բայց չի բացառվում, որ, օրինակ, հունական համայնքը դեմ գնա այդ սկզբունքին և ասի, թե մենք չենք ուզում, որ մեզ համար հատուկ տեղ լինի:

– Հայաստանում հայերից հետո թվաքանակով երկրորդը համարվող եզդիների համայնքը քանի՞ անդամ ունի:

– Շուրջ 40-50 հազար հոգի: Ընդ որում՝ տարիներ առաջ տեղի ունեցած մարդահամարի տվյալներով՝ 40-50 հազար քրդեր են եղել, եզդիների թվաքանակը ընդամենը 4-5 հազար է եղել: Բայց հաջորդ մարդահամարի տվյալները ճիշտ հակառակ պատկերն են արձանագրել: Կարելի է ենթադրել, որ մենք խոսում ենք գրեթե նույն մարդկանց մասին, բայց տարբեր դերերում: Դրանք պատմական խնդիրներ են, որոնց ես՝ որպես իրավաբան, չեմ ցանկանում մեկնաբանություն տալ: Հայերի մեջ էլ կան համշենահայեր, որոնք մուսուլման են: Նույնն էլ քրդերի և եզդիների դեպքում է:

– Իսկ ինչպե՞ս պետք է որոշվի, թե տվյալ փոքրամասնությունից ով պետք է լինի ԱԺ-ում:

– Այս պահին դժվարանում եմ պատասխանել ձեր հարցին, քանի որ չեմ պատկերացնում, թե Ընտրական օրենսգիրքն ինչ մեխանիզմ է սահմանելու: Իմ պատկերացմամբ՝ կարող է այսպես լինել՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներից մեկական հոգի ներկայացվի քաղաքական ուժերի ցուցակներում: Իսկ թե որ ուժը որ փոքրամասնության ներկայացուցչին կցանկանա ընդգրկել իր ցուցակում, հավանաբար կորոշվի՝ ելնելով այդ համայնքի թվաքանակից: Ես պատկերացում չունեմ, թե այս առումով ինչ է պլանավորվում: Եվ քանի որ նախագծով խորհրդարանը պետք է ձևավորվի հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով, նշանակում է, որ բոլորը կուսակցական ցուցակներով պետք է ԱԺ մտնեն: Ավելացնեմ, որ անգամ Թուրքիայում, որտեղ դարավոր թշնամություն կա թե՛ հայերի, թե՛ եզդիների նկատմամբ, խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավորներ ունեն, նրանք ընտրվել են քրդական կուսակցություններից:

– ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ազգությամբ հույն է, նա կարո՞ղ է ներկայացնել հույն համայնքը:

– Մարդը կարող է ազգությամբ հայ չլինել, բայց ընդգրկված լինել որևէ կուսակցության ցուցակում, բայց նա չի պատկանի այն երեք-չորս հոգու թվին, ովքեր ԱԺ-ում կներկայացնեն ազգային փոխրամասնություններին: Դուք տեղյակ եք, որ ես ընդգրկված էի ԲՀԿ ցուցակում, եղել եմ անցողիկ հորիզոնականներում, բայց հետո հրաժարական եմ տվել: Բայց այն ժամանակ չկար ազգային փոքրամասնությունների համար սահմանված նման արտոնություն: Նույնն էլ վերաբերում է Է. Շարմազանովին:

– Իսկ թվաքանակով միայն առաջին չորս փոքրամասնությունների ներկայացուցիչներին ԱԺ ընդգրկելով՝ չե՞ն ոտնահարվի մյուս փոքրամասնությունների, ասենք՝ հրեաների կամ վրացիների իրավունքները:

– Հնարավոր է՝ եզդիական համայնքն իր ներսում քննարկի և որոշի, որ հարմար թեկնածու չունի, և վրացի համայնքի թեկնածուն ԱԺ-ում կարող է ավելի կոմպետենտ ներկայացնել իրենց: Կամ այդ առաջին չորս փոքրամասնությունները գտնեն, որ հրեական համայնքի ներկայացուցչին ուղարկելը ավելի նպատակահարմար է: Եվ եթե Հայաստանում կա 19 կամ 20 ազգային փոքրամասնություն, դա նշանակում է, որ ԱԺ պատգամավորներից առնվազն այդքա՞նը պետք է այդ ազգերի ներկայացուցիչը լինեն: Չի կարող այդպես լինել:

– Ինչպե՞ս պետք է անել, որ հարգվեն ազգային բոլոր փոքրամասնությունների իրավունքները:

– Այդ դեպքում ազգային փոքրամասնությունները պետք է իրենք իրար հարգեն, տեսնեն, թե ում են նպատակահարմար գտնում: Դա իրենց կոնսենսուսի արդյունքում պետք է որոշվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում