«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է շրջանառվող լուրերը՝ թիմի կիսապաշտպան Ադնան Յանուզայի հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
«Յանուզայի տրանսֆերը չի վաճառվում: Իմ թիմի կազմում 28 ֆուտբոլիստ կա, և յուրաքանչյուր խաղի համար ես պետք է ընտրություն կատարեմ: Նախորդ շաբաթ ընտրել եմ մեկի, այժմ կարող եմ դրույք կատարել մեկ ուրիշի վրա:
Յանուզայը ջանք չի խնայում, որպեսզի ընդգրկվի թիմի կազմում: Ես նրանից բողոքներ չունեմ»,- Daily Mail-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:






































