Samsung-ը ներկայացրել է մեծ էկրաններով նոր սմարթֆոնները` Galaxy Note 5-ը և Galaxy S6 Edge+-ը: Այս մասին հաղորդում է Lemta.ru-ն:
Երկու ֆաբլետներն էլ ունեն 5.7 դյույմ տրամաչափի էկրան և կառուցված են ութ մխոցային Samsung Exynos 7420 պրոցեսորի հիմքի վրա: Ըստ արտադրողի` սարքավորումների միջև հիմնական տարբերությունն այն է, որ Note-ը ստեղծվել է աշխատանքային նպատակներով գործածման համար, իսկ Galaxy S6 Edge+-ը` ժամանցային կոնտենտն օգտագործելու համար:
Galaxy Note 5-ը և Galaxy S6 Edge+-ն ունեն 16 մեգապիքսել հզորությամբ հիմնական տեսախցիկներ և 5 մեգապիքսել հզորությամբ առջևի տեսախցիկներ, ունեն 4 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, վաճառքում կլինեն Android 5.1 Lollipop-ով:








































