Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ստացել է Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան մրցանակը, որը շնորհվում է Իսպանիայի Լա Լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստին:
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ճանաչվեց 2011/12թթ մրցաշրջանի լավագույն մարզիչ: Մոուրինյոն բացակայում էր պարգևատրման արարողությունից, և մրցանակը ստացավ հասարակության հետ կապերի գծով «Ռեալ»-ի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն: Ռոնալդուին մրցանակը անձամբ հանձնեց «Ռեալ»-ի պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն:
«Դեռ շատ բարձունքներ պետք է նվաճենք: Մենք դուրս ենք եկել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և ՉԼ քառորդ եզրափակիչ, իսկ Իսպանիայի առաջնությունում պետք է պայքարենք չեմպիոնի կոչման համար, չնայած, որ դա շատ բարդ է լինելու»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Marca-ն:








































