Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները ևս մեկնելու են Վատիկան` մասնակցելու Հռոմի 266-րդ Պապ Ֆրանսիսկոյի երդմնակալության արարողությանը:
Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապի գահակալությանը հայկական պատվիրակությունը գլխավորելու է Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:
Պատվիրակության կազմում կլինեն Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և գավազանակիր Անանիա աբեղա Ծատուրյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի մամլո դիվանը:







































