ԱՄՆ-ում Հանրապետական ազգային կոմիտեն պատրաստվում է 2013թ. 10մլն դոլար ծախսել լատինամերիկյան, աֆրոամերիկյան և ասիական համայքների հետ աշխատանքի համար, հաղորդում է Fox News-ը:
Նախագահական ընտրություններում պարտությունից և կրած վնասներից հետո Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է հարմավել վերջին տարիներին տեղի ունեցած ռասսայական և էթնիկական փոփոխություններին:
Այսկերպ հանրապետականներն սկսել են պատրաստվել 2016թ. նախագահական ընտրություններին:
Հիշեցնենք, լատինամերիկացիները, ասիացիները և աֆրոամերիկացները վերջին նախագահական ընտրություններում իրենց ձայնը տվել են գործող նախագահ դեմոկրատ Բարաք Օբամային:






































