58-ամյա բրիտանացի դերասան Ռոուեն Ատկինսոնը, որը համաշխարհային հռչակ ձեռք բերեց միստըր Բինի կատակերգական դերերի շնորհիվ, հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ հաղորդում է lifenews.ru-ն:
Տասնյակ զայրացած հեռուստադիտողներ դիմել են BBC One հեռուստաալիքի վարչակազմին՝ համառորեն պահանջելով փակել նրա հաղորդումը:
Հեռուստադիտողների դժգոհությունն էր հարուցել դերասանի «անպարկեշտ վարքը»: Ուրբաթօրյա թողարկման ժամանակ Ատկինսոնը իր կատակներից մեկում ցուցադրել էր մի աքսեսուար, որը հիշեցրել է կանացի սեռական օրգաններ: Հեռուստադիտողներին զայրացրել էր նրա հետևյալ արտահայտությունը. «Հիսուսը մեզ կոչ է արել սիրել մեր մերձավորին: Ասացեք ինձ՝ ինչո՞ւ ես պետք է դա անեմ իմ հարևանների հետ»:
Քննադատությունների տարափից հետո հեռուստաշոուի աշխատակիցները հանդես էին եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ներողություն էին խնդրել կատակերգական շոուի անպարկեշտ թողարկման համար ու հայտնել, որ համացանցից հեռացրել են այդ շոուն:










































