Նովրուզ բայրամի առթիվ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ընդունել է իրեն ներկայացված առաջարկը՝ 1059 բանտարկյալի համաներման և պատժաժամկետների նվազեցման մասին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Հաղորդվում է, որ այդ առաջարկն արել է Իրանի դատական իշխանության ղեկավար, այաթոլլա Սադեկ Ամոլի Լարիջանին:











































