Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին գովեստի խոսքեր է հղել «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին:
Գալիանին մասնավորեպես խոսել է Մեսսիի՝ «Միլան»-ի դեմ խաղի մասին ու առանձնացրել արգենտինացու առաջին գոլը «ռոսսոներիներ»-ի դարպասը: Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Միլան» խաղն ավարտվեց 4:0 հաշվով:
«Մեսսին հիանալի տեխնիկա ունի և խաբքերը կատարում է այնպիսի արագության պայմաններում, որ մնում է միայն խոնարհվել նրա առաջ ու ասել, որ նա անկրկնելի է: Իհարկե, մենք պարտվեցինք 4:0 հաշվով, բայց պայքարեցինք մինչև վերջ»,- Գալիանիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:







































