Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրի «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման վայրը տեղափոխվել է:
Երևանյան դերբին կկայանա ոչ թե «Արարատ»-ի հարկի տակ՝ «Հրազդան» ստադիոնում, այլ «Նաիրի»-ում, որտեղ տնային հանդիպումներն անցկացնում է Երևանի մեկ այլ թիմ՝ «Ալաշկերտ»-ը:
Հավելենք, որ հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին: Սկիզբը՝ 17:30:









































