Իրանում վնասազերծվել է ցանց, որը պատրաստվում էր սադրիչ գործողություններ ձեռնարկել հունիսի 14-ին նախանշված նախագահական ընտրությունների ժամանակ:
Ինչպես հաղորդում է իրանական IRIB գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղար Մոհամեդ Ջավադ Լարիջանին:
Նրա խոսքով՝ այդ ցանցը կապված է եղել Եվրոպայի որոշ երկրների գաղտնի ծառայությունների հետ: «Մարդիկ, որոնք մեղադրվում են Իրանում անկայուն իրավիճակ ստեղծելու մասնակցության մեջ, արդեն ձերբակալվել են, և նրանց հետ կվարվեն ըստ օրենքի»:







































