Եգիպտոսի Ալ-Ղարբիյա մարզի Մախալլա գյուղի բնակիչները դաժան հաշվեհարդար են տեսել սկուտերի երկու գողերի նկատմամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Գյուղի զայրացած տղամարդիկ գողության կասկածյալներին ոտքերից կախել են ծառից և ծեծել այնքան, մինչև երիտասարդները մահացել են: Հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղի ունեցածին հետևողները ոստիկանությանը թույլ չեն տվել միջամտել:
Եգիպտոսում քաղաքական անկայունությունը բացասական ազդեցություն է թողնում երկրի անվտանգության վրա: Մեծացել է գողությունների, ավազակությունների թիվը: Զինված հարձակման է ենթարկվել երկրի Կենտրոնական բանկի ղեկավարի ավտոշարասյունը:








































