Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին հրաման է արձակել Սուեզի ջրանցքի շուրջ տնտեսական գոտու ստեղծման մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գոտին կզբաղեցնի 460 քառակուսի կմ տարածք և կկիրառվի միջազգային արդյունաբերական և լոգիստիկ հանգույցի ստեղծման համար, որը ներդրումներ կներգրավի։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում օգոստոսի 6-ին համաշխարհային առաջնորդների ներկայությամբ տեղի ունեցավ Սուեզի ջրանցքի նոր հունի բացման արարողությունը։ Այն պետք է աշխարհի գլխավոր տրանսպորտային ուղիներից մեկով անցանելիությունը մեծացնի կրկնակի, իսկ պետության եկամուտը՝ եռակի։ Իրադարձությունն արդեն անվանում են նախագահ Ալ-Սիսիի գլխավոր նվաճումը, ով ձգտում է երկրին վերադարձնել առաջատար տարածաշրջանային տերության դերը։








































