Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

«Հարկավոր է սիրահարվել այն ամենին, ինչ անում ես, այլ ոչ թե ինքդ քեզ սիրահարվել» (տեսանյութ)

Բացառիկ հարցազրույց Էդուարդո Էռնեկյանի հետ

 Անձրևոտ շաբաթ օր է, և Corporación América ընկերության տնօրենը` արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, բացառիկ հարցազրույց է տալիս իր տանը: Էռնեկյանն իր ժամանակն անցկացնում է ճանապարհորդելով` զուգահեռ աշխատելով իր զանազան ծրագրերի վրա: Նրա տունը հյուրընկալ է և ճաշակով ձևավորված: Նա սենյակ է մտնում թարմ և երիտասարդ տեսքով. հագել է կապույտ վերնաշապիկ, բեժ և խակ կանաչ երանգի տաբատ և նեոնային կանաչ գոտի: Այնքան շատ հարցեր կան տալու: Նա աշխարհահռչակ  և առաջատար ընկերություն ունի տարբեր ենթակառուցվածքներով` գյուղատնտեսություն, էլեկտրաէներգետիկա, առևտուր, տեխնոլոգիա և բանկեր: Բիզնեսմեններին հետաքրքրում է, թե ինչպես է նա ընտրում իր ծրագրերը, քանի որ ունի հստակ, կտրուկ և համարձակ գործելակերպ:

 – Այսօր բիզնեսներն այնքան արագ են զարգանում, որ պետք է հասցնես տեխնոլոգիայի հետ,- երկար դադարից հետո սկսում է Էդուարդո Էռնեկյանը: -Պետք է  զգաս, թե ինչն է այսօր զարգանում: Բիզնեսն  այսօր չի դոփում նույն տեղում, ինչպես  սովոր էինք համարել  50-100 տարի առաջ: Տեխնոլոգիան և մարդկանց պահվածքը քեզ կօգնեն  ճիշտ որոշում կայացնել բիզնեսի պարագայում:

 Ես հարցեցի, թե նա ի՞նչ խորհուրդ կտա ապագա սերունդներին` հատկապես անվախ լինելու հարցում: Նա ժպտում է և շարունակում.

 – Ես  ներքուստ հավանություն չեմ տալիս այն բաներին, որոնք անում են այսօր երիտասարդները, բայց կարծում եմ, որ նրանք հաջողության կհասնեն: Նրանց մեթոդները տարբեր են, և հնարավոր է, որ դրանք սխալ բանի հանգեցնեն, բայց վերջնական արդյունքում հաջողություն կունենան, քանի որ նրանք այդ ամենն ուզում են. ավելի լավ աշխարհ, ավելի լավ մարդկային աշխարհ,  ավելի լավ կազմակերպված աշխարհ:

 Իսկ ինչպե՞ս վերացնել վախը: Նա մի պահ մտածում է և մտածկոտ հայացքով պատասխանում.

 – Վերացնում  են վախը, պայքարում ազատության և ժողովրդավարության համար,  և աշխարհի տարբեր ծայրերում գտնվող «գյուղերը» փոխարինում այնպիսի «կառավարվող գյուղով», որի կարգախոսը հարմար է լինում բոլորի համար: Էռնեկյանը, ով վերջերս Նոբելյան մրցանակ էր շահել` իր` խաղաղությունն առաջ տանելու աշխատանքում և որպես Միացյալ Նահանգների բարի  կամքի դեսպան, բացահայտում  է իր` զարգացող երկրներում խաղաղությունը քաջալերելու համար` ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը:

 – Ռիսկային երկրներում սարսափելի ցիկլ է: Ներդնողները ներդրումներ չեն կատարում, քանի որ երկիրն ապահով չէ, և դա ներդրումը վտանգի է ենթարկում:  Մենք պետք է կտրենք այդ շրջանը, ես  դա սովորել եմ Հայաստանում: Ես ինքս ինձ ասացի՝ մենք պետք է ներդրումներ կատարենք այս երկրներում, ապա թե ոչ` երիտասարդները կլքեն երկիրը՝ տնտեսական ճնշման հետևանքով, որը մարդկանց կտխրեցնի: Այսօր բոլորը պետք է երջանիկ լինեն: Մենք պետք է բոլորս աշխատանք ունենանք, հույս, քանի որ մարդկությունը չի կարող առանց հույսի ապրել: Պիտի կոտրենք այդ շրջանը և ներդրումներ կատարենք զարգացող  և նույնիսկ ներքին կոնֆլիկտ ունեցող երկրներում: Ես  անմիջականորեն Հայաստանում եմ  իմացել, թե ինչ կարևոր են այս ներդրումները:

 Քանի որ մենք խոսում էինք երիտասարդ սերնդի մասին, ես հարցրեցի նրան, թե ո՞րն է եղել նրա առաջին փորձը, որը նրան հասունություն է  բերել: Եվ նա պատմեց ինձ համալսարանն ավարտելու մասին պատմությունը, և, թե ինչ արտասովոր պահ է կիսել հոր հետ:

 – Ես ասացի իմ հորը, թե ինչքան երջանիկ եմ, որ ստացել եմ իմ գիտական աստիճանը, և նա ասաց. «Շատ լավ է տղաս, իսկ հաջորդ ամիսներին ի՞նչ ես պատրաստվում անել»: Ես ասացի. «Չգիտեմ, կնայեմ շուրջս, որ հասկանամ, թե ինչ եմ ուզում անել ապագայի համար»: Հայրս հարցրեց ինձ, թե արդյո՞ք ցանկանում եմ շարունակել ուսումս, և ես պատասխանեցի` միգուցե այո, միգուցե ոչ: Հայրս ինձ ասաց, որ միևնույն ժամանակ կարող եմ աշխատել ընտանեկան տեքստիլի գործարանում: Իմ կարիերան սկսվեց հատակը լվանալուց,- նա սկսեց ծիծաղելով, և նրա դեմքն աշխուժացավ, կարծես նորից վերապրում էր այդ ամենը: -Դա այն ժամանակ էր, երբ ես ցանկանում էի դառնալ  ձեռնարկատեր:

 Corporación América-ի գյուղատնտեսության բաժինն արտադրում է  մեծ քանակությամբ գինի Արգենտինայի Մենդոզա գավառում և Հայաստանում: Էռնեկյանն ասում է, որ Հայաստանում արտադրվող գինին խոստումնալից է, քանի որ բարձրորակ և համեղ խաղող է աճում այստեղ: Տարածված կարծիք կա, որ Շիրազ կամ Սիրա խաղողն այստեղից է սկիզբ առել: Համատեղիր այն Արգենտինայի ընտանիքի գիտելիքի և փորձի հետ, և Եվրասիական լավ կլիման և հողը կարարեն  հիանալի գինի:

 – Մենք ուրախ ենք, որ ներդրումներ ենք կատարում այդտեղ, սովորեցնում ենք ֆերմերներին՝ ինչպես աշխատել նորագույն տեխնոլոգիայով, որն էլ իր հերթին՝  ավելացնում է բերքի քանակը և որակը,- նշում է Էռնեկյանը:

Corporación América-ն  հիմնել է Central Bi Oceanic Corridor կոնսորցիումը՝ թունել կառուցելու նպատակով, որը կմիացնի Չիլիի և Արգենտինայի միջև գտնվող Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները: Ես հարցրեցի նրան, թե արդյո՞ք ծրագիրը գլոբալ ազդեցություն կունենա, և նա պատասխանեց.

 –  Այն կունենա տեղական ազդեցություն, որն էլ իր հետ կբերի գլոբալ ազդեցության: Տեղական եմ ասում, քանի որ Ամերիկան բաժանված է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներով:  Մենք ունենք վիթխարի օղակ, որը միացնում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները: Դարերի ընթացքում աշխարհի առևտուրը զարգացել էր  Ատլանտյան օվկիանոսը կողմը` գլխավորապես Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, որն աշխարհում ամենամեծ տնտեսական զարգացումն էր համարվում: Համաշխարհային Երկրորդ պատերազմից հետո Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև կնքվեց համաձայնագիր, որը թույլ տվեց  Ճապոնիայից հետո Չինաստանին զարգանալ: Ավելի ուշ տեղի ունեցող  զարգացումները և տեխնոլոգիայի նկատմամբ ավելացված պահանջները Խաղաղօվկիանոսյան շուկայում բիզնեսի պոտենցիալը մեծացնում են: Ինչ վերաբերում է Լատինական Ամերիկային, ապա մեզ համար սարերը խոչընդոտ են հանդիսանում: Ճիշտ է,  մենք ունենք երկաթուղային համակարգ, որը ծածկում է 1500կմ, սակայն պակասում է 50կմ-անոց թունել, որը կմիացներ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները: Երբ այս երկուսը միացվեն իրար, ապա առևտրական ապրանքները Հարավային Բրազիլիայից, Բոլիվիայից, Պարագվայից  և Արգենտինայից մուտք կգործեն Խաղաղօվկիանոսյան նավահանգիստ, hյուսիս-արևմտյան Ասիա: Նման կերպ Լատինական Ամերիկայի տնտեսությունը կզարգանա:

 Եվ վերջապես ես նրան հարցրեցի, թե արդյո՞ք սիրահարվել է: Եվ նա պատասխանեց.

 – Ամեն օր, իմ տարիքում անհնար է, որ չսիրահարվես այն ամենին, ինչ անում ես: Ունենալով նոր ծրագրեր, գաղափարներ, խոսելով տարբեր մարդկանց հետ, սովորելով նոր պատկերացումներ: Իմ տարիքում զգում ես այս, քանի որ սիրահարված ես կյանքին: Սա շատ ավելի կարևոր է, քան սիրահարվել մարդուն: Իհարկե, կարևոր է սիրահարվելը մարդուն, դա յուրահատուկ  կապվածություն է: Հարկավոր է սիրահարվել այն ամենին, ինչ անում ես, այլ ոչ թե ինքդ քեզ սիրահարվել: Սա խթան է հաջողության հասնելու համար: Եթե քեզ դուր չի գալիս այն ամենը, ինչ անում ես, ապա դու զարկ չես տա քո երևակայությանը:

 Ես միջամտում եմ և հարցնում. Դուք խոսում եք կրքի՞  մասին: Եվ նա պատասխանում է.

 –  Կիրքը ես հասկանում եմ՝ որպես կիրք: Բայց դա կիրք չէ: Կիրքը երբեմն սիրո հետ միախառնվում է, բայց այն անհայտանում է այսպես,- նա ասում է՝ շրխկացնելով մատները,- բայց սերը քեզ կարող է պահել իր շարունակության մեջ:

 

Հարցազրույցը՝ ՍԻԼՎԻԱ ԹԻՐԱՔՅԱՆԻ՝ հատուկ  «Caviar Affair» ամսագրի համար:

Հրապարակումը տպագրվում է հեղինակի թույլտվությամբ:

Թարգմանությունը՝ Շողեր Գալստյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում