Էլեկտրոնային SmartPrompt Pan տապական թույլ կտա խուսափել հրդեհից, եթե ուտեստ պատրաստելու ընթացքում օգտատերը ստիպված լինի բացակայել խոհանոցից: Սարքավորումը սովորական տապակայի տեսք ունի, բացի բռնակի սենսորային էկրանից, սակայն «միջուկը» դրան հիանալի խոհարար է դարձնում:
Դրանով պատրաստելու համար անհրաժեշտ է ընտրել բաղադրատոմսը, ապա սմարթֆոնի վրա ստացվում են ուտեստի` քայլ առ քայլ պատրաստման հրահանգներն ու ծանուցումները:
Տապական ունի ջերմաստիճանային սենսոր, ինչպես նաև Bluetooth հաղորդիչ:









































