Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

Պերմյակովն այս գործով մենակ չպետք է դատապարտվեր

Վաղը՝ Գյումրիում Երևանի հինգերորդ կայազորային զինվորական դատարանում Մոսկվայի ժամանակով ժամը 9։30-ին, տեղի կունենա Պերմյակովի գործով բաց դատական նիստը։

Գյումրեցի փաստաբան Սուսաննա Մխիթարյանը նշեց, որ ընդամենը դասալքության մասով պիտի քննվի։ Ըստ էության՝ սա զինծառայության կարգը խախտելու վերաբերյալ դատավարություն է ընդամենը։

«Բացարձակապես գլխավոր հանցագործության հետ կապ չունի և ոչինչ չի տա մեզ։ Միայն մի բան կարող եմ ասել, նա այդ գործով մենակ չպետք է դատապարտվեր, ես չգիտեմ՝ ուրիշ մեղադրյալներ կան, թե ոչ, բայց պետք է պարզվի, թե ով է այն պատասխանատուն, որի անփույթ աշխատանքի հետևանքով զենք է գտնվել հանցագործի մոտ, և նա կարողացել է լքել զորամասը։ Նա մենակ չպիտի դատվեր»,- ասաց փաստաբանը։

Հարցին, թե արդյոք նա կարո՞ղ էր միայնակ նման հանցագործություն կատարել, փաստաբանը պատասխանեց, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել. «Մարդ կա պրոֆեսիոնալ է՝ կարող է, մարդ կա խամ է՝ չի կարող։ Ես՝ որպես քաղաքացի, կարծում եմ, որ հենց այնպես մի ամբողջ ընտանիքի, այդ թվում՝ մանկահասակ երեխաների, չէին սպանի։ Այստեղ մարդկանց գրգռելու հատուկ միտում կա, կարծում եմ։ Ասենք՝ մեծին սպանեց վրեժխնդրության կամ շահադիտական նպատակներով, բա մանկահասակ երեխային ինչո՞ւ է սպանել, որը լեզու չունի և չի կարող ասել, թե ով եկավ, ինչ արեց, ինչ տարավ։ Ուրեմն այստեղ միտումը հրահրելն է եղել, ենթադրում եմ։ Մինչև հիմա չկա պատճառը, թե ինչու է նման բան արել»,- հավելեց Սուսաննա Մխիթարյանը։

Նա նշեց, որ փաստաբանն իրավունք չունի հայտարարություններ անելու այն հարցի վերաբերյալ, որին չի տիրապետում։

«Ես ծանոթ չեմ, կարող է մենք այսպես ասում ենք, բայց դեռ գործի նյութերը նոր թարգմանվում են հայերեն։ Գուցե մի հանգամանք պարզվի, որին մինչ օրս ոչ ոք չի տիրապետում։ Նախաքննության գաղտնիքը մինչ այսօր պահպանվել է և պիտի պահպանվի մինչև նախաքննության ավարտը։ Ազատ փաստաբանը չի կարող տեղեկություն ունենալ կամ եթե ունի, պաշտոնապես իրավունք չունի հայտարարելու այդ մասին»։

Գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ մինչև այս պահը թե՛ ինքը և թե՛ գյումրեցիները որևէ տեղեկատվության չեն տիրապետում, թե նախաքննությամբ ինչ է պարզվել, ինչ է հաստատվել, ինչ հիմնավորումներով, արդյոք սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, թե ոչ և ինչ ապացույցներ են ձեռք բերվել։

«Ես անձամբ մասնակցելու եմ դատավարությանը, բոլորս էլ ուզում ենք իմանալ, թե որն է սպանության դրդապատճառը, ինչու հենց այդ ընտանիքը։ Պատահական ընտրված ընտանիք էր, թե ծրագրավորված, բոլորին ամենից շատ դա է հետաքրքրում»,- հավելեց նա։

Հարցին, թե արդյոք ամեն ինչ դատավարության ժամանակ պա՞րզ կդառնա, թե՞ եթե քաղաքական պատճառներ լինեն, հասարակությունն այդպես էլ չի իմանա ողջ ճշմարտությունը, փաստաբանը պատասխանեց. «Իմ կարծիքով, եթե ռուսական կողմը մեզ հանձնեց այդ գործը, նշանակում է՝ իրենք ինչ պետք էր, պարզել են, մնացածը տվել են հայկական կողմին, որ ստանդարտ ձևով դատավարությունը պարզապես վերջացնեն, ու էդ գործն այդպես փակվի գնա»։

Անդրադառնալով Պերմյակովի պատժին՝ Հայկ Հարությունյանն ասաց, որ իր կարծիքով՝ միանշանակ այդ հանցագործության համար պետք է ցմահ բանտարկություն լինի՝ անկախ նրանից՝ ռուսական կողմը կդատի, թե հայկական։ «Դրա համար էլ, ինձ թվում է, արագ դատ կանեն, ցմահ բանտարկության կդատապարտեն ու այդպես կկոծկեն գործը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում