Վերջին շրջանում լուրեր են տարածվել, որ նոր կառավարության ձևավորման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային ծառայությունները տարանջատվելու են: Թե որքանով է դա նպատակահարմար, «Առաջին լրատվական»-ը խնդրեց մեկնաբանել 1998 թ. Հարկային տեսչության պետի և 1999-2000 թթ. Պետական եկամուտների նախարարի պաշտնը զբաղեցրած Սմբատ Այվազյանին:
«Այս փուլում հարկային և մաքսային ծառայությունների տարանջատումը ճիշտ չէ, ավելի ճիշտ է, որ դրանք գործեն համատեղ»,- ասաց Ս. Այվազյանը:
Նա պարզաբանց, որ հարկային և մաքսային ծառայությունների համատեղ գործելու դեպքում պետության համար հեշտ է լինում կազմակերպել վերահսկողությունը, իսկ բիզնեսը գործ է ունենում նույն կազմակերպության հետ: «Այդպես շատ ավելի հեշտ է աշխատելը, և ընդհանրապես վերահսկողության լրացուցիչ հնարավորություններ է տալիս միասին լինելը»,- նշեց Ս. Այվազյանը:











































