Կիսապաշտպան Գիորգոս Կատիդիսը, ով Հունաստանի առաջնության շրջանակներում կայացած խաղում հաղթանակ պարգևեց իր թիմին, հայտնվել է սկանդալի կենտրոնում: Գոլը տոնելու ժամանակ 20-ամյա ֆուտբոլիստը բարձրացրել է աջ ձեռքը: Շատերը ընկալել են այդ ժեստը որպես նացիստական ողջույն:
Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցմահ զրկել Աթենքի ակումբի ֆուտբոլիստին երկրի թիմերում հանդես գալու հնարավորությունից:
«Նացիստական ոճով երկրպագուներին ողջունող ֆուտբոլիստի արարքը վիրավորում է նացիստական ռեժիմի բոլոր զոհերին և վնասում ֆուտբոլի հումանիստական էությանը»,- նշվում է ՀՖՖ հաղորդագրությունում:
Երիտասարդ կիսապաշտպանը հայտարարել է, որ չի գիտակցել, թե ինչ է նշանակում այդ ժեստը, այլ կերպ երբեք չէր կիրառի այն :







































