Goal. com-ը տեղեկացնում է, որ «Բարսելոնա»-ն այնուամենայնիվ պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Դավիդ Վիլյային:
Ֆուտբոլիստը, սակայն, ստիպված կլինի որոշակի զիջումների գնալ: Նոր պայմանագրի համաձայն` ակումբը պատրաստվում է կրճատել Վիլյայի աշխատավարձը:
Հիշեցնենք, որ Դավիդ Վիլյան ներկայումս տարեկան 8 մլն եվրո է վաստակում կատալոնական ակումբում:







































