Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կենտրոնական պաշտպան Ֆիլ Ջոնսը բաց էր թողել ԱՊԼ-ի առաջին տուրի հանդիպումը առողջական խնդիրների պատճառով:
Ջոնսի մոտ հայտնաբերվել է թրոմբոզ, որի բուժման համար երկար ժամանակ պետք կգա: Այդ պատճառով Լուի վան Գալը ստիպված է նոր կենտրոնական պաշտպան բերել Մանչեսթեր: Հոլանդացի մասնագետի թիրախում «Վալենսիա»-ի պաշտպան Նիկոլաս Օտամենդին է, որի տրանսֆերի համար անգլիական ակումբն առաջիկա 10 օրերին պաշտոնական առաջարկ կկատարի «չղջիկներ»-ին:
Հիշեցնենք, որ «Վալենսիա»-ն կվաճառի արգենտինացու տրանսֆերը, եթե ստանա ֆուտբոլիստի հրաժարագինը համարվող 50 միլիոն եվրո:








































