Roger Dubuis շվեյցարական հայտնի ապրանքանիշն արտադրում է աշխարհի ամենաթանկարժեք ժամացույցները: Այս անգամ ընկերությունը ներկայացրել է ոչ միայն շքեղ, այլ նաև յուրահատուկ ժամացույց, որն ունի ժամանակաչափ և որի համար արժե վճարել մեկ միլիոն դոլար, հաղորդում է RBK-ն:
Խոսքը Roger Dubuis Excalibur Quatuor ժամացույցների մասին է, որոնք թողարկվել են սահմանափակ խմբաքանակով: Ժամանակաչափ ստեղծելու համար պահանջվել է շուրջ հինգ տարի:
Ժամացույցի կաղապարը պատրաստված է կայծքարից, ինչը սարքն ավելի կայուն և թեթև է դարձնում:
Թանկարժեք ժամացույցը պատրաստված է 590 տարրերից և հարստացված է դիֆերենցիալ հինգ մեխանիզմներով։








































