Գեր մարդիկ պետք է նիհարեն հնարավորինս ավելի վաղ տարիքում, եթե ցանկանում են ազատվել ճարպակալման բացասական հետևանքներից։ Այս մասին, ըստ Kedem.ru–ի, հայտնում են նոր հետազոտության հեղինակները:
Ջոն Հոփկինսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ավելորդ քաշով երիտասարդները, որոնք կրճատում են ընդունվող կալորիաների քանակը, կարող են կանխել և վերացնել իրենց առողջությանն ավելորդ քաշի հասցրած վնասը: Իսկ ահա տարեց մարդիկ չեն կարող նվազեցնել սրտի և այլ օրգանների վրա ճարպակալման բացասական ազդեցությունը:
Ճարպակալումը տարիքի հետ ավելի ու ավելի ուժեղ է ազդում սրտի վրա։ Այդ իսկ պատճառով, որքան տարիքով է մարդը, այնքան ավելի անդառանալի կարող է լինել ճարպակալման ազդեցությունը: Ահա թե ինչու են գիտնականները գեր մարդկանց խորհուրդ տալիս հետևել իրենց քաշին և նիհարել որքան հնարավոր է շուտ:










































