Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է Ինդիան-Ուելսի «Մասթերս-1000»-ի կիսաեզրափակչում չեխ Տոմաշ Բերդիխի նկատմամբ տարած հաղթանակի մասին:
Հիշեցնենք` Նադալն առավելության է հասել չեխ թենիսիստի նկատմամբ` 6:4, 7:5 հաշվով: Ընդ որում երկրորդ պարտիայում Բերդիխը հաղթում էր 5:3 հաշվով:
«Հանդիպման վերջում ես նյարդայնանում էի: Լավ է, որ կարևորագույն պահերին փոխանցումս հիանալի էր ստացվում: Իհարկե, ես դեռևս պետք է աշխատեմ որոշակի տարրերի վրա: Սակայն նման հաղթանակների շնորհիվ ես վստահություն եմ ձեռքբերում»,- Նադալին մեջբերում է ATP պաշտոնական կայքը:








































