«Լոտուս»-ի ֆինն ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը նվաճել է Ավստրալիայի Մեծ մրցանակը, 2013 թվականի մրցաշրջանի առաջին փուլի հաղթող դարձել: Երկրորդ տեղում է իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն («Ֆերարի»), իսկ երրորդ տեղում` գերմանացի Սեբաստիան Ֆետելը` «Ռեդ Բուլ»-ից:
Այսպիսով` Ֆորմուլա-1. Ավստրալիայի Գրան-Պրի.
1. Կիմի Ռայկոնեն («Լոտուս») – 58 շրջան
2. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») +12.4
3. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») +22.3
4. Ֆելիպե Մասա («Ֆերարի») +33.5
5. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +45.5
6. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ») +46.8
7. Ադրիան Սուտիլ («Ֆորս Ինդիա») +65.0
8. Պոլ դի Ռեսթա («Ֆորս Ինդիա») +68.4
9. Ջենսոն Բաթոն («Մաքլարեն») +81.6
10. Ռոմեն Գրոժան («Լոտուս») +82.7