Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն անցել է Ինդիան-Ուելսի «Մասթերս-1000»-ի եզրափակիչ:
Մրցաշարի կիսաեզրափակչում Նադալն առավելության է հասել չեխ թենիսիստ Տոմաշ Բերդիխի նկատմամբ: Իսպանացի թենիսիստը 2 էյս է կատարել, սխալվել 25 անգամ:
Ինդիան-Ուելսի «Մասթերս-1000»-ի եզրափակչում Ռաֆայել Նադալը կմրցակցի Խուան Մարտին դել Պոտրոյի դեմ, ով կիսաեզրափակչում առավելության է հասել սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ:












































