Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի է ունենում ցույց՝ հաջակցություն ապօրինի ներգաղթյալների:
Ցուցարարները իշխանություններից պահանջում են դադարեցնել ապօրինի ներգաղթյալների արտաքսումը: Նրանք պահանջում են նաև նվազեցնել բնակարանների վարձերը և էլեկտրաէներգիայի սակագները, ինչպես նաև բոլորի համար ապահովել կայուն ու արժանավայել կյանք:
«Բնակարնները ո՞ւմ համար են՝ բոլորի: Մենք այստեղ ենք ու չենք հեռանա»,- վանկարկում են ցուցարարները:
Բողոքի ակցիային մասնակցում են հարյուրավոր մարդիկ, որոնց թվում տարբեր կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչներ են: