«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին մեկնաբանել է «Տոտենհեմ»-ի հետ կայացած երկխաղյա դիմակայությունը (0:3, 4:1), որի արդյունքում ակումբը դուրս մնաց Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկությունից:
«Միլանում անցկացրած 120 րոպեները մեզնից մեծ ուժ պահանջեցին: Այժմ մեզ անհրաժեշտ է վերականգնել ուժերը: Ինձ անհանգստացնող միակ հանգամանքը միասնական խաղի բացակայությունն է:
Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկությունից դուրս մնալն օգտակար կլինի մեզ համար: Այժմ մեր ողջ ժամանակը կտրամադրենք Իտալիայի առաջնության հանդիպումներին: Մեզ ոչինչ չի շեղի»,- Ստրամաչոնիին մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:



































