«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատմել է՝ ինչի շնորհիվ իր թիմը կկարողանա գերազանցել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
«Ֆուտբոլը երբեմն շատ տարօրինակ է: Երբեմն պարտվում ես առանց պատճառի: Մենք ընդամենը 2 միավոր վաստակեցինք «Լիվերպուլ»-ի, «Սաութհեմփթոն»-ի և ՔՓՌ-ի դեմ կայացած խաղերում: Նման բաներ պատահում են:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հիանալի խաղ է ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում, նրանք լավ պայքարեցին «Ռեալ»-ի դեմ: Սակայն մրցաշրջանի վերջին 10 հանդիպումները շատ բարդ են, քանի որ բոլոր թիմերը հոգնած են: Մենք ցանկանում ենք օգտվել այդ գործոնից:
Առաջիկա 2-3 հանդիպումները որոշիչ կլինեն: Եթե նրանք միավորներ կորցնեն, մենք հնարավորություն կստանանք հավասարվել նրանց: Իսկ ապրիլի 8-ին դերբի տեղի կունենա»,- Մանչինիին մեջբերում է բրիտանական մամուլը:












































