Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 21-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում տեղի ունեցավ «Սպարտակ» – «Լոկոմոտիվ» հանդիպումը, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ իր թիմի մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց հանդիպման 66-րդ րոպեին:
«Սպարտակ» – «Լոկոմոտիվ»՝ 0:0








































