«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ իր թիմին անհրաժեշտ էր նոր պաշտպանի իրավունքներ ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Մենք սխալ տրանսֆերային քաղաքականություն վարեցինք: Երբ Կոմպանին վնասվածք ստացավ, մենք 4 օր ունեինք մինչև տրանսֆերային պատուհանի փակումը, և պետք է նոր պաշտպանի իրավունքներ ձեռք բերեինք: Մենք նման հնարավորություն ունեինք, սակայն չէինք կարող ենթադրել, որ Վենսանը բաց կթողնի 45 օր: Դա մեզ համար մեծ խնդիր էր, քանի որ նա կարևոր խաղացող է թիմի համար»,- նշել է մասնագետը:








































