Աշխարհի երրորդ ռակետ Մարիա Շարապովան դուրս է եկել BNP Paribas Open մրցաշարի եզրափակիչ: 25-ամյա ռուսաստանցին 6:4, 6:3 հաշվով առավելության է հասել իր հայրենակից Մարիա Կիրիլենկոյի նկատմամբ: Հանդիպումը տևել է 1 ժամ 42 րոպե:
Մրցաշարի եզրափակիչում Շարապովան ուժերը կչափի Կարոլին Վոզնյացկիի հետ: Հիշեցնենք, որ 22-ամյա դանիացի մարզուհին 2:6, 6:4, 7:5 հաշվով հաղթանակ է տարել Անժելիկա Քերբերի նկատմամբ:







































