Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

Բագրատյանի նոր նախագիծը. հանքարդյունաբերության մեջ արգելել օֆշորային ընկերությունների գործունեությունը. Facebook

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, նախկին վարչապետ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Վերադարձել եմ։ Ի դեպ մի քանի օրից երևի կրկին կմեկնեմ 8-9 օրով գործուղման։

Ժամանակը չի հերիքում։ Մի քանի խոսք առաջիկա պլանների մասին։

Հիմա ինտենսիվ աշխատում եմ մի օրենսդրական նախաձեռնության վրա, որը բխում է 100 քայլից։ Արդեն պատրաստ է օրենքի մի նախագիծ, որով Հայաստանի հանքարդյունաբերության մեջ առաջարկվում է արգելել օֆշորային ընկերությունների գործունեությունը։

Գիտեք, որ վերջին շրջանում այս ընկերությունների գործունեությունը Արևմուտքում նպատակ ունի պարզապես զարգացող երկրներից միջոցներն իբր թե օրինական ձևով դուրս հանել։ Արևմտյան մի շարք երկրներ (ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա և այլն) դեռ պայքարում են սրա դեմ։ 2009թ ապրիլին Լոնդոնի և սեպտեմբերին Պտսբուրգի G-20 հանդիպումների ժամանակ արդարացի հարց է բարձրացվել օֆշորները վերացնելուն։ Դրանք ճգնաժամի պատճառներից են։ Սակայն արի ու տես օֆշորներն ավելանում են։ Ավանդական Շվեյցարիային (սա բանկային անընդունելի օֆշոր է) ավելացել են Լյուքսեմբուրգը, Չեխիան, Վիրջինյան կղզիները, Լիխտենշտեյնը, Անդորրան, Կայմանյան կղզիները, Բելիզը, Արուբան, Մալդիվները, Պալաուն, Իսլանդիան, Գրենադան, Ջիբրալթարը և այլն։ Գրանցվելով օֆշորում և գործունեություն ծավալելով դրանից դուրս ոչ-ռեզիդենտ ընկերությունները հնարավորություն են ստանում թաքցնել հարկերն ու կապիտալ արտահանել մայր երկրներից։

Հայաստանի հանքարդյունաբերությունը հենց սա է։ Օֆշորում գրանցված ընկերությունները տիրապետում են բաժնեմասերի մի զգալի մասին, օֆշորներից են ներմուծում (մատակարարում) անհրաժեշտ սարքավորումներն ու նյութերը (բնականաբար ցույց են տալիս ամենաթանկ գները) և օֆշորներ են արտահանում արտադրանքը (հանքանյութը՝ բնականաբար ամենաէժան գներով, իսկ օֆշորներում արդեն վաճառում են իրական-թանկ գներով)։ Սրա վերջը պետք է տալ։ Օֆշորները չպետք է լինեն։ Եթե լավ բան լիներ ԱՄՆ-ն, Չինաստանը (բացառությամբ նախկինում գրացված 1 նավահանգստային օֆշորից), Կանադան, Բրազիլիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան և այլն դրանով կզբաղվեին։

2013-ին օրինակ ՀՀ տնտեսությունն աճում է։ Բայց արի ու տես այս անշնորհակալ ժողովուրդ այդ աճը տեսնում է ու … արտագաղթում։ Ընդ որում արտագաղթի նման սկիզբ մենք երբեք չէինք ունեցել։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում։ Մարդիկ օր ու գիշեր թալանում են հանքերը, կոպեկներով վաճառում արտադրանքը իրենց օֆշորային գործընկերոջը, իսկ հետո այնտեղից վաճառում են իրական գներով։ Եվ նման տնտեսական աճը բնականաբար ժողովրդին չի հասնում, չնայած հենց նրա ունեցվածքն են թալանում ու վաճառում։ Սկզբնական շրջանում պետք է արգելել օֆշորային ընկերությունների գործունեությունը հանքարդյունաբերության մեջ։ Իսկ հետո նաև ֆինանսների ու այլ ոլորտներում։ Քրեապես պատժելի պետք է համարել, օրինակ, Շվեյցարիայում բանկային հաշիվ բացելը։ Այդ ամենին զուգահեռ պետք է մտցնել հանքահումքային ռեսուրսների արտահանման նվազագույն գներ։ Ուրիշ լավ նորություններ էլ կան։

Ձեր խոնարհ ծառային գնալով ավելի շատ են մարդու տեղ դնում և իբրև փորձագետ ԵՄ- «այս կամ այն երկիր ֆորումներին»։ Առաջիկայում մանրամասն անդրադարձ կլինի այս թեմային»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում