«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները և նշել, որ իրենց հանդիպում է սպասվում բարդ մրցակցի հետ:
«Մրցաշարի քառորդ եզրափակչում մեզ իսկական մարտահրավեր է սպասվում: Խմբային փուլում արդեն խաղացել ենք «Չելսի»-ի դեմ, այժմ մեզ սպասվում է հանդիպում անցած տարվա եզրափակչի ևս մեկ մասնակցի դեմ: «Բավարիա»-ն Եվրոպայի ամենակայուն թիմերից մեկն է: Կարծում եմ` այդ թիմը նման մրցաշարերում հանդես գալու փորձ ունի:
Միաժամանակ նշեմ, որ մենք պատրաստ ենք ցանկացած դիմակայության: Կփորձենք իրականացնել մեր երազանքը»,- հայտարարել է Կոնտեն:








































