Նիկլաս Բենդտների գործակալը հայտնել է, որ իր հաճախորդը կարող է Թուրինից Ռուսաստան կամ Անգլիա տեղափոխվել:
Դանիացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս Թուրինի «Յուվենթուս»-ում, սակայն գրեթե դուրս չի գալիս խաղադաշտ:
«Մենք կապ ենք հաստատել որոշ ակումբների հետ: Նիկլասի ծառայություններով հետաքրքրված են ռուսաստանյան ակումբներ: Բացի այդ, նրա խաղը գրավել է նաև անգլիացիների ուշադրությունը:
Բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ վերջերս Ռուսաստան են մեկնում: Այնպես որ մենք կոնկրետ առաջարկ ենք ակնկալում և պատրաստ ենք քննարկել այն: Հավանական է, որ Բենդտներն այլևս չի վերադառնա «Արսենալ»»,- նշել է գործակալը:






































