Wednesday, 15 05 2024
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա

«Մելլաթ բանկ»-ը Հայաստանը իրանական մեծ շուկային միացնելու լավ դարպաս է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում «Մելլաթ բանկ»-ի գործադիր տնօրեն Թուրաջ Մեհրդադը:

– Պարոն Մեհրդադ, Արևմուտքը Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղալ հայտարարելու գործընթաց է սկսել: Բայց քանի դեռ պատժամիջոցները գործում են, դրանք ինչպե՞ս են անդրադարձել «Մելլաթ բանկ»-ի վրա:

– Իհարկե, այդ սահմանափակումներն ինչպես ազդել են իրանական բոլոր ընկերությունների, այդպես էլ «Մելլաթ բանկ»-ի վրա: Եվ չունենալով ոչ տեղական, ոչ էլ միջազգային հարաբերություններ, չունենալով միջազգային բանկային գործիքներ՝ «Մելլաթ բանկ»-ի աշխատանքը տուժել է այդ սահմանափակումներից:

– Կարո՞ղ եք ասել, թե այդ պատժամիջոցներն ինչպե՞ս են սահմանափակել ձեր աշխատանքը: Եվ ի՞նչ կարող էիք անել, որ չեք արել այդ պատժամիջոցների պատճառով:

– Ինչպես գիտեք, «Մելլաթ բանկ»-ը առևտրային բանկ է, և բանկի հիմնական նպատակը Իրան-Հայաստան առևտրային կապերի ամրապնդումն է: Իսկ այս տարիների ընթացքում չունենալով համապատասխան գործիքներ, չկարողանալով կատարել բանկային փոխանցումներ՝ բանկը չի կարողացել ինչպես հարկն է օգտակար լինել Իրան-Հայաստան առևտրային կապերին: Եթե լինեին այդ հնարավորությունները, բանկը կկարողանար շատ ավելի հեշտ ու շահավետ կերպով ապահովել այդ կապը: Օրինակ՝ մենք կարող էինք ընդլայնել մեր բանկի գործունեության ծավալները, կարող էինք ունենալ մասնաճյուղեր ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում: Թե՛ իրանական, և թե՛ հայկական առևտրային ընկերությունները բանկի միջոցով կարող էին միմյանց հետ շատ ավելի հեշտ համագործակցել: «Մելլաթ բանկ»-ը Հայաստանը իրանական մեծ շուկային միացնելու լավ դարպաս է և լավ հնարավորություն է, որ Իրանից հումք ներմուծվի Հայաստան: Իսկ Հայաստանի արդեն պատրաստի արտադրանքի համար մեծ շուկա կարող է հանդիսանալ Իրանը:

– Այժմ, երբ Արևմուտքը Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու գործընթաց է սկսել, ըստ երևույթին «Մելլաթ բանկ»-ը նույնպես պատրաստվում է այդ նոր հնարավորություններին: Ի՞նչ ծրագրեր եք քննարկում և ի՞նչ ծրագրեր եք մշակում, երբ արդեն լիարժեք գործելու հնարավորություն կունենաք:

– Երբ այդ համաձայնության շուրջ քննարկումներ էին ընթանում, բանկը այդ պահից սկսած ունեցել է գործունեության վերականգնման ծրագիր, և այդ ծրագիրն արդեն պատրաստ է: Բանկի բոլոր ստորաբաժանումներն արդեն պատրաստ են այն պահի համար, երբ պատժամիջոցները չեղյալ կհամարվեն: Բանկը գիտի, թե այդ պատժամիջոցների չեղյալ համարվելուց հետո ինչ քայլեր պետք է անի, որ կարողանա միանգամից բոլոր բանկային ծառայությունները մատուցել:

– Բանկային ծառայություններն ընդլայնելուց զատ, ներդրումային ինչ-որ ծրագրե՞ր են քննարկվում: Կամ՝ Իրանում կա՞ն քննարկումներ «Մելլաթ բանկ»-ի միջոցով Հայաստանում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Չէ՞ որ Իրանի ղեկավարությունը, Հայաստանում Իրանի դեսպանը չեն բացառում, որ երբ արդեն պատժամիջոցները չեղյալ համարվեն, տարբեր՝ էներգետիկ, տրանսպորտային, երկաթուղային և այլ ոլորտներում Իրանը կարող է ներդրումներ կատարել:

– Նմանատիպ նախագծերին մասնակցելու, ներդրումներ կատարելու համար բանկը պատրաստ է և ունի համապատասխան միջոցներ: Պատժամիջոցները վերացնելուց հետո, եթե բանկին նման դիմումներ լինեն, մենք անպայման կհամագործակցենք: Արդեն նշեցի, որ բանկի՝ Հայաստանում գտնվելու հիմնական նպատակը Իրան-Հայաստան կապի ավելի հեշտ ու ավելի լավ սպասարկումն է: Եվ եթե նման դիմումներ լինեն, բանկն անպայման ներդրումներ կանի: Թույլ տվեք նշել, որ այս սահմանափակումների պայմաններում էլ մենք Հայաստանի ֆինանսական շուկայում լավ արդյունքներ ենք ունեցել: Մեր վարկային պորտֆելը մոտ 6 միլիարդ դրամ է: Վարկերը հիմնականում տեղաբաշխվել են հիպոթեքային, սպառողական, բիզնես և գյուղատնտեսական վարկավորման ոլորտներում: Եվ այդպիսով մենք կարողացել ենք օգտակար լինել Հայաստանի ֆինանսական շուկային ու Հայաստանի ժողովրդին:

– Ըստ երևույթին, այդ վարկերի հիմնական մասը տրվել է Իրանի քաղաքացիներին, իրանահայերին: Չէ՞ որ նրանք Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում և առևտրային գործունեությամբ զբաղվում:

– Ո՛չ, կարող եմ ասել, որ մեր հիմնական ու խոշոր հաճախորդները Հայաստանի քաղաքացիներն ու Հայաստանի ռեզիդենտ ընկերություններն են: Իհարկե, ձեր նշած խումբը նույնպես մեր հաճախորդն է:

– Կա՞ն ուսումնասիրություններ, թե ինչ ծավալների առևտուր կարող է անել Իրանը Հայաստանի հետ: Չէ՞ որ Հայաստանի անկախության առաջին տարիներին Իրանը Հայաստանի երրորդ առևտրային գործընկերն է եղել Ռուսաստանի և ԵՄ երկրների հետ միասին: Արդյոք հիմա հնարավո՞ր է վերականգնել այդ ծավալները:

– Բանկը նման վերլուծություններ չի իրականացնում, նման վերլուծություններ է իրականացնում Իրանի դեսպանատան ֆինանսական-տնտեսական բաժինը: Բայց, իմ կարծիքով, այս սահմանափակումները վերացնելուց հետո Իրան-Հայաստան առևտրական կապը կլինի նույնը, ինչպես նախկինում էր: Անգամ կարող է ավելի լավ լինել:

– Պարոն Մեհրդադ, Ձեր կարծիքով՝ Իրանին Հայաստանում ավելի շատ ո՞ր ոլորտներն են հետաքրքրում: Ընդհանրապես Իրանն ու Հայաստանը ո՞ր ոլորտներում կարող են զարգացնել իրենց հարաբերությունները:

– Ինչպես ցույց է տվել նախկին փորձը, Իրանը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ խնդիրները: Ինչպես նաև քիմիական ու այլ գործարանների համար կարող հանդիսանալ հումքի ներմուծման երկիր: Մեր երկրները կարող են միրգ կամ ընդհանրապես սննդամթերք վաճառել իրար: Իրանն ունի լավորակ սննդամթերքի մեծ տեսականի, որը կարող է արտահանել Հայաստան: Այս պահին Հայաստանից մեծ քանակությամբ մսամթերք է արտահանվում Իրան, ինչպես նաև գունավոր մետաղներ:

– Բանկը որքա՞ն կարող է մեծացնել ներդրումները կամ ընդհանրապես իր շրջանառությունը:

– Ինչպես գիտեք, անցյալ տարի Հայաստանի Կենտրոնական բանկը բանկերի կապիտալը մինչև 30 միլիարդ դրամ ավելացնելու որոշում կայացրեց: Վերջերս «Մելլաթ բանկ»-ը 8 միլիարդ դրամի չափով կապիտալի համալրում է կատարել, ու այս պահին բանկի կապիտալը կազմում է 18 միլիարդ 100 միլիոն դրամ: Մինչև ԿԲ նշած ժամկետը՝ 2017 թվականի հունվարի 1-ը, բանկն իր կապիտալը համալրելու է մինչև ԿԲ սահմանած գումարը՝ 30 մլրդ դրամը: Եվ բանկն իր ամբողջ կապիտալի չափով պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանի շուկայում:

– Պարոն Մեհրդադ, Հայաստանն ակնկալիքներ ունի, որ Իրանից Արևմուտք անցկացվելիք էներգակիր խողովակներն անցնեն Հայաստանի տարածքով: Իրանի համար որքա՞ն նպատակահարմար կլինի այդ էներգակիրները տեղափոխել Հայաստանի տարածքով:

– Չեմ կարող կոնկրետ պատասխան տալ, բայց կարող եմ իմ կարծիքն ասել: Կարծում եմ՝ դրա համար պետք է մի քանի հարցի լուծում տրվի: Եվ առաջինը՝ պետք է պարզվի, թե երկու երկրները որքանո՞վ են համաձայն նման ծրագրի շուրջ համագործակցել: Հաշվի առնելով իմ այցը սահմանային գոտի՝ կարծում եմ, որ մեր երկու կողմերի սահմանն էլ պատրաստ է նման համագործակցության: Բայց նախ պետք է երկու կողմերն էլ այնպես անեն, որ սահմանով հեշտ լինի թեկուզ բեռնատարների անցուդարձը: Ինչպես նաև պետք է բարելավել Երևանից Իրան գնացող ճանապարհը, որն այնքան էլ բարեկարգ չէ: Նման ծրագրերը իրականացնելու համար պետք է այդ խնդիրները լուծել:

– Պատժամիջոցներից զատ, Հայաստան-Իրան հարաբերություններին այլ խանգարող հանգամանքներ կա՞ն:

– Այս պահի դրությամբ մեզ այդ սահմանափակումներից բացի, ոչինչ չի խանգարում: Եվ այս տարիների ընթացքում Հայաստանի Կենտրոնական բանկն ամեն կերպ մեզ աջակցել է: Եվ այդ աջակցության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Մեր բանկն էլ իր հերթին աշխատել է Հայաստանի օրենքների և Կենտրոնական բանկի սահմանած կանոնակարգերի շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում