«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ևս հակված է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել առանձին ցուցակով: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում կուսակցության քաղխորհրդի ներկայացուցիչներն ակտիվ քննարկումներ են անցկացնում Երևանի ավագանու ընտրություններին «Ազատ դեմոկրատներ»-ի մասնակցության ձևաչափի վերաբերյալ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Ազատ դեմոկրատներ»-ը հակված է մասնակցել առանձին ցուցակով:
Հիշեցնենք, որ մայիսյան ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու որոշում արդեն կայացրել է ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































