Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում իր նոր ակումբի՝ Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում:
Ինչպես տեղեկացրել ենք, Յուրան իր մեկնարկային խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Մրցակիցը Գրոզնու «Թերեք»-ն էր: Մովսիսյանը խփած գնդակներով աչքի էր ընկնում նաև «Սպարտակ»-ի ուսումնամարզական հավաքների ժամանակ:








































