Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին մեկնաբանել է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի նկատմամբ «Ինտեր»-ի հաղթանակը 4:1 հաշվով: Հիշեցնենք, որ միլանյան ակումբը պայքարը լքեց 1/8 եզրափակիչ փուլում, քանի որ առաջին խաղում պարտվել էր 3:0 հաշվով:
««Ինտեր»-ը լավագույն խաղը ցուցադրեց ընթացիկ մրցաշրջանում: Մենք հավատում էինք, որ կարող ենք հաղթել խոշոր հաշվով:
«Ինտեր»-ը շատ կազմակերպված էր գործում: Ցավալի է, որ նման խաղից հետո չանցանք հաջորդ փուլ»,- հայտարարել է Ստրամաչոնին:






































