Միլանում ավարտվել է Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ինտեր»-«Տոտենհեմ» հանդիպումը:
Հարկ է նշել, որ հիանալի խաղ ցուցադրեց «Ինտեր»-ի դարպասապահ Խանդանովիչը, ով խաղի ընթացքում մի քանի հիանալի սեյվ կատարեց:
Ավելացված ժամանակի ընթացքում, ինչպես նաև հիմնական ժամանակում, ուշագրավ մրցապայքար ծավալվեց: «Տոտենհեմ»-ը պարտություն կրեց 1:4 հաշվով, սակայն, սակայն դա բավական էր, որպեսզի լոնդոնյան ակումբը ձեռք բերի Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր:








































