Մարտի 15-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորակերտ-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 14 օօ 755 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1973 թ. Ի. Խլաթյանը մահացել է:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:






































