«Նյուքասլ»-ն առավելության է հասել «Անժի»-ի նկատմամբ Եվրոպայի Լիագյի 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած հանդիպմանը: Խաղն ավարտվել է 1:0 հաշվով:
«Նյուքասլ»-ին հաջողվել է գոլ խփել հանդիպման վերջին րոպեներին: Միակ գոլի հեղինակ է դարձել Պապիս Դեմբա Սիսեն:
Այսպիսով`«Անժի»-ն զրկվում է Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկությունում հետագա մրցապայքարի իրավունքից: Հիշեցնենք`«Անժի»-«Նյուքասլ» առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:








































