Sunday, 28 04 2024
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ

Վերաքննիչը մերժեց Biglemon-ի կողմից «թրաֆիկինգի» ենթարկված կնոջ պատիժը խստացնելու դատախազության դիմումը

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց և ավարտվեց Լուսինե Վարդանյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Չվճարված աշխատավարձի ստացման համար պայքարող Լուսինե Վարդանյանը աշխատավարձ չվճարած գործատուին «սուտ մատնելու համար» քրեական հետապնդման է ենթարկվել ու դատական ակտով մեղավոր է ճանաչվել: Աշխատավարձ չվճարած գործատուն «տուժող» է, իսկ չվարձատրված աշխատողը քրեական պատասխանատվության է ենթարկվել:

Լուսինե Վարդանյանն աշխատել է «Քեյ Ար Ջի ինվեստ» ՍՊԸ-ին պատկանող «BIGLEMON» ընկերությունում և 2013 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսը աշխատավարձ չի ստացել: Վարդանյանը պահանջել է չվճարված աշխատավարձի վճարում և վերջնահաշվարկի կատարում:

Աշխատանքի տեսչությունը մերժել է Լ. Վարդանյանի դիմումը: Լուսինե Վարդանյանը դիմել է դատարան՝ քաղաքացիական դատավարության կարգով պահանջելով չստացած աշխատավարձը:

Այս հարցով «Զորավիգ» թերթի հրապարակման հիման վրա, վարչական շրջանի դատախազության հանձնարարությամբ շրջանի ոստիկանությունը սկսել է ստուգել հրապարակման մեջ նշված հանգամանքները:

Ըստ Լուսինե Վարդանյանի՝ հետաքննչական մարմինը սեփական նախաձեռնությամբ գտել է իրեն ու համոզել, որ ինքը հաղորդում տա՝ հիշյալ ընկերության կողմից աշխատավարձ չվճարելու, աշխատավարձի ցուցակներում իր ստորագրության, իր կարծիքով՝ կեղծման վերաբերյալ:

Արդյունքում Լ. Վարդանյանը համաձայնել է հաղորդում տալ 2014 թվականի ապրիլի 17-ին. «Հաղորդում եմ տալիս այն մասին, որ «BIGLEMON» ընկերությունում 2013 թվականի ամիսներին ինձ չի վճարվել աշխատավարձ, իմ կարծիքով, կեղծվել է աշխատավարձի ցուցակներում իմ ստորագրությունը: Նշված փաստի վերաբերյալ իմ պահանջը քննվում է դատարանում»:

Դիմումի մեջ Լուսինե Վարդանյանը նշել է, որ աշխատավարձի ցուցակներում իր ստորագրությունը կարող է կեղծված լինել կամ «BIGLEMON» ընկերության ղեկավար Կանեցյանի կամ, նրա ցուցումով՝ «մեկ այլ անձի կողմից»: Կանեցյանի անունը, ըստ Լուսինեի, նշվել է այն առումով, որ նա էր ընկերության ղեկավարը, նա էր վճարում աշխատավարձերը:

Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության կատարման ժամանակ ձեռագրագետ մասնագետը չի կարողացել միանշանակ եզրակացնել, որ աշխատավարձի ապրիլ ամսվա ցուցակում հաստատապես Լուսինեն է ստորագրել:

Ընդհանուր իրավասության դատարանը Լուսինե Վարդանյանին մեղավոր է ճանաչել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 400 հազար դրամ տուգանքի:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրող դատախազը և ամբաստանյալ Լուսինե Վարդանյանի շահերի պաշտպան Սուսաննա Սարգսյանը:

Դատախազը վերաքննիչ քրեական դատարանում պնդեց իր բերած բողոքը՝ նշելով, թե դատական սխալ է թույլ տրվել ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ Լուսինե Վարդանյանի նկատմամբ սահմանվել է ակնհայտ մեղմ պատիժ:

Դատավճիռը պատժի մասով, ըստ դատախազի, ենթակա է բեկանման: Ընդհանուր իրավասության դատարանը, որպես Լուսինե Վարդանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, նշել է այն, որ նա առաջին անգամ է դատվում: Բայց դատախազի կարծիքով՝ դա չի կարող մեղմացնող հանգամանք համարվել: Օրենքը այս առումով առանձնացնում է մեկ կետ՝ հանգամանքների պատահական զուգորդման արդյունքում առաջին անգամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք գործելը: Միգուցե առաջին ատյանի դատարանը այս հանգամանքն է նկատի առել, բայց դատախազի կարծիքով՝ Լուսինե Վարդանյանը հանգամանքների պատահական զուգորդման արդյունքում չի կատարել հանրային վտանգավորություն բարձր աստիճան ունեցող հանցավոր արարքը:

Դատախազի կարծիքով՝ Լուսինե Վարդանյանը «անօրինական ու անազնիվ պայքարի մեջ է մտել իր նախկին գործատուի հետ… Նա ի սկզբանե անօրինական շարժառիթներ ու նպատակներ է ունեցել», և դատարանը դա պետք է հաշվի առներ Լուսինե Վարդանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս:

Այն, որ Լուսինեն առաջին անգամ է դատվում, ըստ դատախազի, կարող է հաշվի առնվել որպես անձը դրական բնութագրող հանգամանք:

Բայց դատարանը միաժամանակ պետք է հաշվի առնի, որ Լուսինե Վարդանյանը «նախապես պլանավորել է իր գործողությունները, առաջնորդվել անօրինական շարժառիթներով ու նպատակներով»:

Դատախազը ամենաբացասականը Լուսինեի գործողություններում համարում էր այն, որ նա իր իրավունքների պաշտպանությունը կատարել է «անթույլատրելի եղանակով՝ անցել է օրենքով թույլատրելի սահմանները»՝«զրպարտել է նախաքննություն իրականացնող մարմնին ու դատախազությանը»:

Դատախազն ընդգծեց. «Նախաքննության ընթացքում ես չեմ առնչվել այս գործին, զրպարտությունն ինձ չի վերաբերել, անձնական ոչինչ չկա…»:

Դատախազը միջնորդեց պատժի մասով փոփոխել դատավճիռը, խնամքին մինչև 14 տարեկան 2 անչափահաս երեխա ունեցող Լուսինե Վարդանյանին դատապարտել ոչ թե տուգանքի, այլ ազատազրկման՝ 6 ամիս ժամկետով: Ընդհանուր իրավասության դատարանում դատախազը հենց այդ պատիժն էր միջնորդել:

Լուսինե Վարդանյանի շահերի պաշտպան Սուսաննա Սարգսյանը նախ առարկեց մեղադրողի բողոքի դեմ, ապա հիմնավորելով իր բերած վերաքննիչ բողոքը, նշեց, որ դատական սխալ է կատարվել և խախտվել է իր պաշտպանյալի սահմանադրական իրավունքը՝ անձը կարող է դիմել իրավապահ մարմիններին իր իրավունքների պաշտպանության համար:

Տվյալ դեպքում գործատուի դեմ՝ աշխատավարձի չվճարման հարցով քաղաքացին բողոքել է, նա պայքարել է իր իրավունքների պաշտպանության համար՝ Սահմանադրությամբ թույլատրելի եղանակով: Լուսինե Վարդանյանը ոչ թե դիտավորությամբ սուտ մատնություն է կատարել, այլ իր կարծիքն է հայտնել աշխատավարձի ցուցակներում իր ստորագրությունը կեղծված լինելու վերաբերյալ: Մարդը չի կարող դատապարտվել կարծիք հայտնելու համար: Կարծիք հայտնելը չի կարող զրպարտություն համարվել…

Դատաձեռագրաբանական փորձաքննություն կատարած մասնագետն անգամ չի կարողացել միանշանակ եզրակացություն տալ ապրիլ ամսվա ցուցակում Լ. Վարդանյանի անվան դիմաց առկա ստորագրության վերաբերյալ:

Պաշտպանն ընդգծեց, որ իր պաշտպանյալը «Բիգլեմոնի» տնօրենի «սև փիառով չի զբաղվել», այլ փորձել է հետևողական կերպով պայքարել իր իրավունքների պաշտպանության համար: Եթե նա բողոքել է նախաքննական մարմնի ու դատախազության աշխատանքում տեղ գտած խախտումների դեմ, դա հիմք չի տալիս նրան բացասական բնութագրելու կամ նրա գործողություններում հանրային վտանգավորության բարձր աստիճան տեսնելու համար: Պաշտպանը միջնորդեց բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Լուսինե Վարդանյանին հռչակել անմեղ ու արդարացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Լուսինե Վարդանյանը միացավ պաշտպանի բողոքին, պնդեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, իր նշած ամիսներին ինքը «Բիգլեմոն» ընկերությունից աշխատավարձ չի ստացել, աշխատավարձի որոշ ցուցակներում իր ստորագրությունը կեղծված է:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազի ու պաշտպանի վերաքննիչ բողոքները՝ ընդհանուր իրավասության դատարանի մեղադրական դատավճիռը՝ 400 հազար դրամ տուգանքով, թողնելով անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում